Այսօր Բաղանիս-Ոսկեպար ճանապարհահատվածում ադրբեջանցիների կողմից բեռնատար մեքենա է գնդակոծվել
Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 16:30-ի սահմաններում Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհի Բաղանիս-Ոսկեպար հատվածում ադրբեջանական մարտական հենակետերից գնդակոծել են բեռնատար մեքենայի, որի արդյունքում վնասվել են մեքենայի անիվները և շարժիչը:
Ազգությամբ օսեթ վարորդը, բարեբախտաբար, չի տուժել: Ներկայում գյուղում իրավիճակը հանգիստ է, գյուղի ուղղությամբ կրակոցներ չկան: