«Turkish Airlines» ընկերության ինքնաթիռները Շարմ-էլ-Շեյխ չեն թռչի գիշերային ժամերին
«Turkish Airlines» ընկերության ինքնաթիռները Շարմ-էլ-Շեյխ չեն թռչի գիշերային ժամերին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով РИА «Новости»-ին:
«Վերջին իրադարձություններից հետո «Turkish Airlines»-ը փորձագետներ է ուղարկել Շարմ-էլ-Շեյխի օդանավակայան՝ գնահատելու իրավիճակը: Ուսումնասիրության արդյունքներից հետո համապատասխան միջոցներ կձեռնարկվեն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ Ստամբուլից Շարմ-Էլ-Շեյխ թռիչքները կիրականացվեն ցերեկային ժամերին:
Ավելի վաղ, Եգիպտոսում ռուսական ինքնաթիռի վթարից հետո, Շարմ-էլ-Շեյխից Մեծ Բրիտանիա և Նիդեռլանդներ ուղիղ չվերթները չեղյալ էին հայտարարվել: