Էլթոն Ջոնը մտադիր է Պուտինի հետ քննարկել սեռական փոքրամասնությունների իրավունքներին վերաբերող հարցեր
Փոփ երգիչ Էլթոն Ջոնը «Би-би-си Радио 4»-ին տված հարցազրույցում նշել է Վլադմիր Պուտինին հանդիպելու հավանականության մասին, որի ժամանակ ցանկանում է քննարկել սեռական փոքրամասնությունների իրավունքներին վերաբերող հարցեր: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն:
Ըստ երգչի, Պեսկովի հետ պայմանավորվածությունից հետո, Պուտինն անձամբ է զանգահարել իրեն:
«Հենց մեր գրաֆիկները համընկնեն, կհանդիպենք: Ես Մոսկվա կմեկնեմ, և մենք կքննարկենք այդ հարցը: Այն միայն երկխոսության տեսքով կլինի, ոչ մի պարտադրանք չի կարող լինել»,-ասել է Էլթոն Ջոնը: