Կնոջ տարիքը հնարավոր է որոշել օծանելիքի բույրից
Ճապոնիայի փորձագետները հետազոտություններ են անցկացրել և պարզել, որ կնոջ տարիքը հնարավոր է որոշել օծանելիքի բույրից: Այս մասին հայտնում է Rosbalt.ru-ն:
Հետազոտությանը մասնակցել են 20-60 տարեկան տղամարդիկ: Նրանք նշել են, թե որ բույրը, որ տարիքին է համապատասխանում:
Հետազոտությունների ընթացքում պարզվել է, օրինակ, որ գրեյպֆրուտի բույրը կարող է «երիտասարդ դարձնել» կանանց:
Վարդերի բույրով օծանելիքները, հակառակը, «մեծացնում են» կնոջ տարիքը: Բոլոր տղամարդիկ ծաղիկների բույրերը ասոցացնում են մեծ տարիքով կանանց հետ: