Այսօր ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանի ծննդյան օրն է
Վանուշ Խանամիրյան (1927, նոյեմբերի 5 - 2011, հոկտեմբերի 5), պարի պետական անսամբլի մենակատար, գեղարվեստական ղեկավար: ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1963):
Վանուշ Խանամիրյանը ծնվել է 1927 թվականի նոյեմբերի 5-ին։ Ավարտել է Ստեփան Շահումյանի անվան միջնակարգ դպրոցը։ 1941 թվականին ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը, նույն թվականին կատարել է առաջին գլխավոր դերը`«Վալպուրգյան գիշեր» բեմադրության մեջ:
Աշխատել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում։ 1968-1992 թվականներին ղեկավարել է Հայաստանի պարի պետական անսամբլը։
Բեմադրել է տասնյակների հասնող ներկայացումներ` «Գայանե», «Բախչիսարայի շատրվանները», «Սպարտակ», «Լոռեցի Սաքոն», «Ռայմոնդա», «Խանդութ», «Կարապի լիճը», պարային համարներ` «Տոնական սյուիտ», «Քարավան», «Անմահություն», Կոմիտասի «Վաղարշապատի պարը», Արամ Խաչատրյանի «Էնզելի», «Կակաչներ», ազգագրական պարերի շարք` «Սասուն» և այլն: 2000 թվականից հիմնադրել և ղեկավարել է Հայաստանի Պարարվեստի գործիչների միությունը, որը 2009 թվականից կրում է իր անունը: 2004 թվականին ստեղծել է վետերան-պարուսույցների «Վանուշ» պարախումբը, 2010 թվականին` «Բարդիներ» պարախումբը