Քեթի Փերրին երաժշտությամբ զբաղվող աշխարհի ամենահարուստ կինն է
Քեթի Փերրին գլխավորում է «Forbes»-ի կազմած` երաժշտությամբ զբաղվող ամենաշատ վարձատրվող կանանց ցուցակը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` հղում տալով «Forbes»-ի հրապարակմանը:
Ինչպես հաղորդվում է, 2015թ-ին երգչուհին արդեն վաստակել է 315 միլիոն ԱՄՆ դոլար: Քեթի Փերրիին հաջողվել է գլխավորել այս ցուցակը «Prismatic World Tour»-ի շնորհիվ, որի շրջանակում երգչուհին ունեցել է 126 մենահամերգ` յուրաքանչյուրից ստանալով 2 միլիոն դոլար եկամուտ:
Երկրորդ հորիզոնականում է հայտնվել Թեյլոր Սվիֆթը` 80 միլիոն դոլար եկամուտով: Իսկ երրորդ հորիզոնականում «Fleetwood Mac» խումբն է, որի այս տարվա եկամուտը հասնում է 59,5 միլիոն ԱՄՆ դոլարի: