Ժաննա Ֆրիսկեի հայրը իր համար դստեր գերեզմանատան կողքին մի տեղ է գնել
Վլադիմիր Բորիսովիչ Կոպլյովը՝ հայտնի ռուս երգչուհի Ժաննա Ֆրիսկեի սկանդալային հայրը, իր համար ձեռք է բերել մի տեղ գերեզմանոցում՝ դստեր շիրմաքարի կողքին: Այս մասին հայտնում է Starslife.ru-ն:
Երգչուհու հայրը սնահավատ չէ և մի քայլ առաջ նայելով՝ իր համար գերեզմանատուն է գնել: Նա իր արարքը բացատրել է նրանով, որ վերջերս իրեն հաճախ է վատ զգում:
Պատերազմական հարաբերությունները Ժաննայի քաղաքացիական ամուսնու և իր միակ թոռ Պլատոնի հոր՝ Դմիտրի Շեպելևի հետ խիստ ազդել են իր առողջության վրա: Երգչուհու հայրը այժմ սրտի հետ խնդիրներ ունի: Նույնիսկ վերջին հարցազրույցներից մեկի ընթացքում սրտի կաթված է ունեցել: