«Victoria's Secret»-ը ներկայացրել է իր 2 միլիոն դոլար արժողությամբ կրծկալը (լուսանկար)
«Victoria's Secret» ընկերությունր ներկայացրել է իր 2 միլիոն դոլար արժողությամբ կրծկալը։ Համաձայն ընկերության Ինստագրամի էջի, այն բաղկացած է հազար ադամանդից, 18 կարատ ոսկուց։ Նորաձև աքսեսուարի դիզայնի համար պատասխանատու է եղել «Mouawad» ընկերությունը։ Աքսեսուարը կներկայացնի մոդել Լիլի Օլբրիջը։ Ըստ «People»-ի օգտագործվել են նաև կապույտ տոպազներ, դեղին շափյուղաներ և վարդագույն քվարց։ Այն պատրաստվել է 685 ժամում։