Երկրպագուները մեղադրել են Ադելին իր «Hello» նոր երգում գրագողության առկայության մեջ
Թոմ Ուեյսթի երկրպագուները մեղադրել են բրիտանացի երգչուհի Ադելին ամերիկյան կոմպոզիտորի և կատարողի երգի բառերի գրագողության մեջ։ Այս մասին հողորդում է «Daily Mail»-ը։
Ինչպես պնդում են երաժշտասերները, Ադելի նոր՝ «Hello» երգի թեման և բառերը վերցված են Թոմ Ուեյսթի 1973 թ-ի «Martha» կոմպոզիցիայից։
Ինչպես նշում է հրատարակող ընկերությունը, Ադելը ևս իր երգը ձայնագրելիս ոգեշնչվել է Ուեյսթի արվեստով։ Բառերը երկու երգերում չեն կրկնվում, սակայն բավականին նման են։