Տուլայում հայ ուղևորներ տեղափոխող ավտոբուսի վթարի հարցերով զբաղվում է նաև Ռուսաստանի հայերի միությունը
Ռուսաստանի հայերի միությունը խորապես ցավում է նոյեմբերի 3-ին Տուլայի մարզում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի առիթով, որի հետևանքով զոհվեցին և ծանր վիրավորվեցին Մոսկվայից Երևան մեկնող ավտոբուսի տասնյակ ուղևորներ:
Պատահարի բոլոր հանգամանքների ուսումնասիրությանը զուգահեռ, այժմ դեպքի վայրում գործում է նաև Ռուսաստանի հայերի միության շտաբը, որի գործունեությունը համակարգում է Տուլայի մարզի Ուզլովսկ քաղաքում գտնվող ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը:
Ռուսաստանի պետական մարմինների և ՌԴ-ում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչների հետ սերտ համագործակցությամբ ՌՀՄ-ն անհրաժեշտ ամեն ինչ անում է տուժածներին և նրանց հարազատներին օգնություն ցուցաբերելու համար:
Տուլայի մարզի կառավարության թեժ գծի հեռախոսահամար՝ 88002007102
Առողջապահության նախարարության Տուլայի մարզի թեժ գծի հեռախոսահամար՝ 89030360218
ՌՀՄ շտաբի ներկայացուցչի հեռախոսահամար՝ +79109488271 Գրիգոր Աբելի Արզումանյան