ԵԽԽՎ-ը Թուրքիայի ընտրություններն անվանել է անարդար
Եվրոպական դիտորդները հայտարարել են, որ բռնությունների ալիքը, որը բռնկվել էր Թուրքիայում խորհրդարանական ընտրությունների նախօրեին, ստվեր է գցում դրանց արդյունքների վրա։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որի Արդարություն և զարգացում կուսակցությունը հաղթել էր ընտրություններում, կոչ է արել հարգել ժողովրդի ընտրութունը։
ԵԱՀԿ-ը հայտարարել է, որ բռնությունները, հատկապես երկրի հարավ-արևելքում «խանգարել են որոշ թեկնածուների ազատորեն իրականացնել իրենց նախընտրական քարոզարշավը»։ ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները նաև քննադատել են Թուրքիայում ԶԼՄ-ների ազատության մակարդակը՝ ընդգծելով Ստամբուլում «Koza Ipek» հոլդինգի վրա հարձակումները
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ավելի հեռուն է գնացել և անվանել է ընտրական ողջ գործընթացը անարդար։