Շակիրան ու Պիկեն ամուսնանում են
Ֆուտբոլիստ Պիկեն և երգչուհի Շակիրան մի քանի ամիս առաջ ծնողներ դարձան: Երեխայի ծնվելուց հետո նրանք գրեթե միշտ միասին են: Զույգն արդեն մտածում է ամուսնության մասին: Տեզի մամուլի փոխանցմամբ՝ զույգը կամուսնանա մյուս տարվա օգոստոսին՝ Բարրանկիլյայում: Նրանք արդեն երեք տարի է ընկերություն էին անում, իսկ այժմ Պիկեն ամուսնության առաջարկ է արել իր երեխայի մորը: Նաև շշուկներ կան, որ հայտնի զույգը ցանկանում է կնքել երեխային, երգչուհու հայրենիքում՝ Կոլումբիայում: