Ժաննա Ֆրիսկեի որդին չի տեսնում անգամ մոր լուսանկարները
Ժաննա Ֆրիսկեի հայրը՝ Վլադիմիր Բորիսովիչը, հայտնել է, որ Դմիտրի Շեպելևը փորձում է փոքրիկ Պլատոնի հիշողությունից ջնջել մոր մասին ամեն հիշողություն: Այս մասին հայտնում է Life.anegrinews.ru-ն:
Հաղորդավարը հավաքել է Ժաննայի բոլոր լուսանկարները և երեխային անգամ թույլ չի տալիս տեսնվել մորաքրոջ՝ Նատալյա Ֆրիսկեի հետ, ով շատ նման է Ժաննային:
Չնայած Ժաննայի հոր՝ այս բոլոր հայտարարություններին, ոստիկանությունը հայտնել է, որ Դմիտրին Պլատոնի հայրն է և նրա օրինական ներկայացուցիչը, և նրա հետ պետք է համաձայնության գալ: Հաղորդավարը երեխային թույլ է տալիս տեսնել իր տատիկ-պապիկին առնվազն ամիսը մեկ անգամ՝ այն էլ դայակի և անվտանգության աշխատակցի ներկայությամբ:
Սակայն Ժաննայի ծնողները համաձայն չեն այս պայմաններին. նրանք ցանկանում են իրենց թոռնիկին տեսնել գոնե շաբաթը 1 անգամ. չէ՞ որ Ժաննայի հիվանդության ողջ ընթացքում փոքրիկին մեծացրել է երգչուհու մայրը:
Հաղորդավարը նաև չի պատասխանում հեռախոսազանգերին: