Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը պատմել են իրենց կյանքի դժվարությունների մասին
Օրերս Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը միասին հարցազրույց են ունեցել, ինչը հազվադեպ երևույթ է: Հարցազրույցի ընթացքում հոլիվուդյան զույգը պատմել է իրենց նոր ֆիլմի՝ «Լազուրե ափի» մասին՝ ցրելով նաև այն բամբասանքները, որ տարածվել էին իրենց հարաբերություններում ճգնաժամ լինելու մասին: Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն:
Հարցազրույցի ընթացքում դերասանները պատմել են ժամանակին իրենց դժվար հարաբերությունների մասին, նաև այն մասին, թե ինչպես է իրենց հաջողվել հաղթահարել այդ դժվարին շրջանը:
2013թ-ին Անջելինա Ջոլին քաղցկեղ ունենալու ռիսկի պատճառով հեռացրեց իր կրծքերը, այնուհետև՝ ձվարանները: Ջոլին նշել է, որ այդ փորձությունն էլ ավելի է մեծացրել իրենց սերը:
Խոսելով իրենց հարաբերությունների մասին՝ Ջոլին նշել է. «Իրականում մենք զարմանում ենք, երբ այդպիսի լուրեր են պտտվում մեր մասին: Մեր հարաբերություններում ամեն ինչ կարգին է:Մենք վայելում ենք մեր հարաբերությունների կայունությունը և հարմարությունը:Եվ չնայած ես չեմ կարողանում պատրաստել, և դա նյարդայնացնում է Բրեդին, միևնույնն է, ես վստահ եմ՝ նա ինձ սիրում է»: