Քրդերը դժգոհ են Թուրքիայում տեղի ունեցած ընտրություններից
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Դիարբեքիր քաղաքի բնակիչները հիմնականում քրդեր են: Նրանք հիասթափված են խորհրդարանական ընտրությունների արդյունքներից: Այս մասին հաղորդում է «Euronews»-ը:
Համաքրդական Ազգային ժողովրդավարական կուսակցության առաջնորդները հայտարարել են, որ նրանք գործել են երկրում կառավարող «չափավոր իսլամիստների» հետ անհավասար պայմաններում: Ըստ քրդերի՝ ձայների նվազման պատճառն այն էր, որ իշխանությունները ընդդիմադիր Ազգային ժողովրդավարական կուսակցությունը այսպես, թե այնպես կապված է Քրդական աշխատավորական կուսակցության հետ, որը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն:
Քրդական շրջանակներում կարծում են` քանի որ Արդարություն և զարգացում կուսակցությունը այժմ իշխանության գլուխ է կանգնած, կդադարեցնի իերնց հետ բանակցությունները, ուստի պետք է անհապաղ վերադառնալ խաղաղ կարգավորման գործընթացին և նստել բանակցությունների սեղանի շուրջ:
Ընտրությունների արդյունքներից դժգոհ քրդերը հավաքվել են Դիարբեքիրի փողոցներում: Տեղի են ունենում բախումներ քուրդ երիտասարդների և ոստիկանության միջև: