Դիմա Բիլանը նկարահանվել է պատերազմական դրամայում (տեսանյութ)
LifeStyleՕրերս համացանցում է հայտնվել «Հերոսը» ֆիլմի թրեյլերը, որտեղ գլխավոր դերերից մեկը մարմնավորել է հայտնի երգիչ Դիմա Բիլանը: Վերջինիս համար այս ֆիլմը առաջին և կարևոր քայլն է ռուսական կինոյի աշխարհում: Ավելի վաղ նա նաև հնչյունավորել էր «Սառցե սիրտը» մուլտֆիլմը: Այս մասին գրում է Super.ru-ն:
Ֆիլմը պատմում Առաջին համաշխարհային պատերազմի տարիների մասին, իսկ ֆիլմի գլխավոր սյուժեն ծավալվում է երկու սերնդի սիրո պատմությունների շուրջ: Հերոսների համար ո՛չ պատերազմը, ո՛չ երկարատև բաժանումը խոչընդոտ չեն հանդիսանում իրար սիրելու համար:
Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Փարիզում, Լիտվայում:
Պրեմիերան կլինի 2016 թվականի փետրվարին:
Ֆիլմի թրեյլերը՝ ստորև.