Թուրքիայի խորհրդարանում 3 հայ պատգամավոր կլինի
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի 26-րդ գումարման ընտրությունների արդյունքում երեք կուսակցություններից ներկայացված հայ թեկնածուները կրկին պատգամավոր են դարձել։
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից պատգամավոր է դարձել Մարգար Եսայանը, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից ընտրվել է Սելինա Դողանը և քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունից Կարո Փայլանը։