Դավութօղլուի ու սուլթան Համիդի դիմանկարները՝ Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների նախընտրական պաստառի վրա
Թուրք պատմաբան, սոցիոլոգ և հրապարակախոս Թաներ Աքչամը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի պասառներից մեկը, որի վրա պատկերված են Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն և Օսմանյան Թուրքիայի սուլթան Աբդուլ Համիդը։
Պաստառի վրա գրված է.«Իմ սուլթան, իմ Աբդուլ Համիդ, քո թողած ժառանգությունը (Թուրքիան) հիմա արդեն ապահով ձեռքերում է, կարող ես հանգչել խաղաղությամբ»։
Նշենք, որ Դավութօղլուն նեոօսմանիզմի նվիրյալներից է։