Փոփ երգչուհի Թեյլոր Սվիֆտը մեղադրվում է երգի տեքստի գրագողության համար
Ամերիկացի փոփ երգչուհի Թեյլոր Սվիֆտը մեղադրվում է 2014 թ-ին թողարկված իր «Shake It Off» հիթի երգի տեքստի գրագողության համար։ Այս մասին հայտնում է «BBC»-ի ռուսական ծառայությունը։
Երգչուհու դեմ 42 միլիոն դոլարի հայց է ներկայացրել ամերիկացի կատարող Ջեսի Բրեհեմը, ով հանդես է գալիս Ջեսի Գրեհեմ բեմական անունով։
Նա պնդում է, որ Սվիֆտի երգի կրկներգի բառերը վերցված են իր «Haters Gone Hate» երգից, և ինքը ունի հեղինակային իրավունքներ «Haters Gone Hate» և «Playas Gone play» արտահայտությունների համար
Բացի ֆինանսական փոխհատուցումից Բրեհեմը պահանջում է նաև, որ իր անունը լինի երգի բառերի հեղինակների թվում։
Սվիֆտի ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանել այս հաղորդագրությունը։