Ալիևի կուսակցությունը հայտարարել է խորհրդարանական ընտրություններում հաղթանակի մասին
Կիրակի օրը Ադրբեջանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին նախագահական կառավարող Նոր Ադրբեջան կուսակցությունը հայտարարել է իր հաղթանակի մասին։ Այս մասին հաղորդում է «BBC»-ի ռուսական ծառայությունը։
Ընտրատեղամասերը փակվել են տեղական ժամանակով 19.00-ին։ Ընտրողների թիվը բավականին ցածր է և կազմում է 55.7 տոկոս, համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի։
Նախագահ Իլհամ Ալիևի կուսակցության հաղթանակը անսպասելի չէր, քանի որ հիմնական ընդդիմադիր կուսակցությունները բոյկոտել էին ընտրությունները Միլլի Մեջլիսում՝ մեղադրելով կառավարությանը ցանկացած քննադատություն ճնշելու և անհնազանդներին ձերբակալելու մեջ։
Նշենք, որ Ադրբեջանում ուժեղ է նախագահի իշխանությունը, օրենսդիր մարմինը որոշիչ դեր չի խաղում։