Թուրքիայի վարչապետը ընտրությունների արդյունքներն անվանել է ժողովրդավարության և թուրք ժողովրդի հաղթանակը
Թուրքիայի վարչապետ և Արդարություն և զարգացում կուսակցության առաջնորդ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքները ժողովրդավարության հաղթանակն են։ Այս մասին հաղորդում է «Gazeta.ru»-ն՝ հղում անելով «Reuters»-ին։
Այսօր ժողովրդավարության և մեր ազգի հաղթանակի օրն է։ Հուսով եմ, որ մենք լավ կծառայենք ձեզ ապագա 4 տարիների ընթացքում»,-նշել է նա։