Exit Pօll. Ադրբեջանի կառավարող կուսակցությունը խորհրդարանում արդեն ունի 66 տեղ
Ըստ խորհրդարանական ընտրությունների exit poll-ի, Ադրբեջանի կառավարող Նոր Ադրբեջան կուսակցությունը երկրի խորհրդարանում կարող է ստանալ ոչ պակաս, քան 66 տեղ։ Այս մասին հաղորդում է «Gazeta.ru»-ն՝ հղում անելով РИА «Новости»-ին։
Ավելի վաղ կուսակցության փոխղեկավար Ալի Ահմեդովը հայտարարել էր, որ Նոր Ադրբեջանը սեփական հաշվարկներով նախատեսում է խորհրդարանում ստանալ ոչ պակաս, քան 70 տեղ՝ 125-ից։
Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենում մեծամասնական կարգով։