Թուրքիայում ձայների 94 %-ը ամփոփվել է. առաջատար է Արդարություն և զարգացում կուսակցությունը
Թուրքիայում շարունակվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների հաշվարկը։ Ըստ Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ով ամփոփել է արդեն ձայների 94%-ից ավելին, ընտրություններում առաջատար է կառավարող Արդարություն և զարգացում կուսակցությունը։ Նրա օգտին քվեարկել է ընտրողնրի 49.5 տոկոսը։ Հիմնական ընդդիմադիր Ազգային հանրապետական կուսակցության օգտին քվեարկել է 25.2 տոկոսը։ Ազգայնական շարժման կուսակցությունը ստացել է ձայների 12 տոկոսը, իսկ Ազգերի դեոկրատական միությունը՝ 10.4 տոկոսը։ Այս մասին հաղորդում է «Euronews»-ը։
Հաշվի առնելով նախնական տվյալները՝ Էրդողանի կուսակցությունը կրկին ստանում է խորհրդարանի բացարձակ մեծամասնությունը։ Այն կունենա 316 մանդատ անհրաժեշտ 276-ի փոխարեն, որպեսզի ձևավորի կառավարություն։ Նախորդ ընտրությունների համեմատ ավելի քիչ թվով ձայներ են հավաքել Ազգային հանրապետական կուսակցությունը և Ազգեր դեմոկրատական կուսակցությունը։