Թուրք ընտրողները հոգնել են անընդհատ ընտրություններից
Առավոտյան ժամը 8-ից Թուրքիայում բացվել են 175 հազար ընտրատարածքներ։ 54 միլիոն մարդ է ընդգրկված ընտրական ցուցակներում։ Նրանք պետք է ընտրեն 550 պատգամավոր։ Մանդատի համար պայքարում են 16 կուսակցություններ։
Արտահերթ ընտրությունները հայտարարել էր նախագահ Էրդողանը, քանի որ նախորդ՝ հունիսի 7-ի ընտրություններից հետո չհաջողվեց ձևավորել կոալիցիոն կառավարություն։
«Euronews»-ի թղթակիցը զրույց է ունեցել մի շարք ընտրողների հետ։ Անկարայի ընտրատեղամասերից մեկում ընտրողը նշում է.«Ես տեսնում եմ, որ մարդիկ հոգնել են ընտրություններից, որոնք կրկնվում են ամեն 3-5 ամիսը մեկ։ Եթե հավատանք, որ դրանք օգուտ են բերում երկրին, իհարկե պետք է հերթ կանգնել ընտրելու համար։ Սակայն ավելի լավ է փնտրել ավելի ռեալ լուծումներ երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու համար, այլ ոչ թե նորից ու նորից պատգամավոր ընտրել։ Կառավարությունը պետք է ավելի լավ աշխատի, այլապես մարդիկ կդադարեն հավատալ քաղաքական գործիչներին։