Թուրքիայում ավարտվել են խորհրդարանական ընտրությունները
Թուրքիայում ավարտվել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը: ԿԸՀ-ն սկսել է քվեաթերթիկների մշակումը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով The Guardian-ին:
«Քվեարկության արդյունքները հայտնի կլինեն մոտակա 2-3 ժամվա ընթացքում: Դիտորդները ուշադիր հետևում են ձայները հաշվելու գործընթացին»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ քվեարկությունն անցել է առանց միջադեպերի:
Ընտրությունների արդյունքները ցույց կտան՝ կկարողանա՞ արդյոք իշխող կուսակցությունը պահպանել իր մեծամասնական դիրքերը խորհրդարանում, որը նրան հաջողվում է անել արդեն 13 տարի: