Երբեմն թվում է, թե կյանքը ծիծաղում է մեզ վրա (լուսանկար)
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Ռուսական քաղավիացիայի պատմության մեջ զոհերի թվով ամենամեծ ողբերգությունն է տեղի ունեցել Նոյեմբերի1-ին, երբ մարդկանց մեծամասնությունը «տոնում» է մահվան «տոնը»՝ Հելոուինը....
Երբեմն թվում է, կյանքը ծիծաղում է մեզ վրա... այսպիսի իրադրություններ ստեղծելով։
Խորապես ցավակցում եմ բոլոր ազգականներին. երեխաներ էին ինքնաթիռում, ընտանիքներ, պարզապես Մարդիկ,որոնք ունեին շատ պլաններ, երազանքներ....։ 224 մարդ. ցավում եմ։
Հուսով եմ սա դժբախտ պատահար էր, այլ ոչ տեռակտ, թեև մարդկային զոհերը այս փաստից չեն վերակենդանա։
Հ.Գ. Ես օրս եզրափակեցի Սբ.Անանիայի մատուռում. այն շատ է սփոփում ու խաղաղեցնում։
Խաղաղ ու անփորձանք գիշեր բոլորիս։