Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ են սկսվել
Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ են սկսկվել: Այս մասին գրում է Associated Press-ը: Թերթը գրում է, որ ամբողջ երկրում 175.000 ընտրատեղամաս է բացվել: Քվեարկությանը կարող է մասնակցել ավելի քան 54 մլն մարդ:
Ընտրություների ավարտին պարզ կդառնա, թե արդյոք իշխանական կուսակցությունը կկարողանա մեծամասություն լինելն ապահովել խորհրդարանում, ինչպես դա անում է 13 տարի:
Հոկտեմբերի 10-ին Թուրքիայի մայրաքաղաքում ահաբեկչություն է տեղի ունեցել: հանրահավաքների ժամանակ, որտեղ մասնակիցները պահանջում էին վերջ տալ թուրքերի և քրդերի միջև ռազմական գործողություննրին, պայթուցիկ սարքեր են օգտաործվել: Ահաբեկչության ժամանակ 99 մարդ է զոհվել: Թուրքիայի դատախազությունը հայտարարել է, որ ահաբեկիչները փորձում են խարխլել իրավիճակը երկրում և իշխանություններին ստիպել է նոր խորհրդարանական ընրություններ անցկացնել: