Billboard-ը ներողություն է խնդրել Նորթ Վեստից «Պտուղը ծառից հեռու չի ընկնում» վերնագրով նյութի համար (լուսանկար)
Billboard-ի նյութերից մեկը համացանցում մեծ քննարկման առարկա է դարձել: Քննադատությունների պատճառ է դարձել Billboard-ի Twitter-յան էջում հայտնված հաղորդագրությունը` «Պտուղը ծառից հեռու չի ընկնում» վերնագրով: Շատ օգտատերեր այն համարել են «այլասերված» և «անտանելի»: Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն:
Billboard-ը ցանկանում էր ցույց տալ, որ փոքրիկ Նորթն արդեն ծնողների պես հայտնի դեմք է դարձել, ով պապարացցիներին թույլ չի տալիս իրեն լուսանկարել:
Հրատարակչության լրագրողներն անմիջապես ներողություն են խնդրել նման հրապարակման համար: Նրանք նախ հեռացրել են գրառումը, ապա տեղադրել նորը` «Ահա այստեղ արդեն Նորթը «քաղցր վնասատու է (լավ իմաստով)»:
«Մենք ներողություն ենք խնդրում Նորթ Վեստի մասին մեր նյութի համար: Մենք պարզապես մեկնաբանել էինք նրա պահվածքը, երբ պապարացցիները ցանկացել էին նկարել նրան: Ոչինչ չէինք ակնարկում»,- գրել է Billboard-ը: