Նիկոլայ Բասկովը ծաղրածու է դարձել (լուսանկար)
Ռուսաստանում սկսում է տարածում գտնել «ծաղրածուների շարժումը»: Շարժմանը միացել է նաև երգիչ Նիկոլայ Բասկովը: Այս մասին հայտնում է Rambler.ru-ն:
«Ռուսաստանի ոսկե ձայնը» ծաղրածուի կերպարով այցելել է Բալաշիխ քաղաքի մանկական հիվանդանոց, որտեղ բուժվում են քաղցկեղ ունեցող երեխաներ: Երգիչը հանդիպել է երեխաների հետ:
«Մեծ ցանկություն ունեինք բարձր տրամադրություն և դրական զգացումներ փոխանցել երեխաներին և նրանց ծնողներին»,- նշել է Բասկովը: