2015թ. «Տարվա կին» անվանակարգում հաղթել է Քիմ Քարդաշյանի խորթ հայրը
Քիմ Քարդաշյանի սեռը փոխած խորթ հայրը՝ Քեթլին Ջեները, «Glamour» ամսագրի համաձայն՝ «Տարվա կանանցից» մեկն է, ով հաղթել է «Տրանսգենդերների չեմպիոն» անվանակարգում: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
«Ինձ համար մեծ պատիվ է «Glamour»-ի՝ տարվա կանանցից մեկը լինել»,-թվիթթերյան իր էջում գրել է Քեթլինը, ում հետևում է ավելի քան 3.2 մլն մարդ:
Հաղթողները ընտրվել են առանց մեթոդաբանության: Նրանց ընտրել է խմբագիրը՝ իր անհատական նախասիրությամբ: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2015թ.-ի նոյեմբերի 9-ին՝ Նյու-Յորքի Կարնեգի դահլիճում: Բրյուս Ջեները 1976թ. Օլիմպիական չեմպիոն է դարձել: 2000թ.-ին նա հեռուստադեմք է հայտարարվել: 2013թ.-ին բաժանվել է Քրիսից՝ Քիմի մորից, և որոշել է սեռափոխվել:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Բրյուսը փոխեց իր սեռը՝ փոխելով նաև անունը: