Մայքլ Ջեքսոնի անչափահաս դուստրը գաղտնի ամուսնացել է
Մայքլ Ջեքսոնի 17-ամյա դուստր Փերիսը չնայած փորձում է հեռու մնալ լրագրողներից, միևնույն է, սակայն չի կարողանում, փոխարենը կարողանում է զարմացնել հանրությանը: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Մեկ շաբաթ առաջ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ Փերիսն ամուսնացել է իր նախկին ընկերոջ հետ: Օր առաջ, պապարացցիներին հաջողվել է զույգին միասին տեսնել:
Ձեռք ձեռքի տված զույգն իրեն այնպես է պահել, կարծես չի նկատում իրենց նկարահանողներին:
Նշենք,որ Փերիսի ամուսնության մասին լուրերը տարածվել են այն ժամանակ, երբ համացանցում նրա անուն ազգանունը փոխվել է, իսկ մատին ամուսնական մատանի հայտնվել:
Փերիսն ու Չեսթերը չեն մեկնաբանել իրենց ամուսնության մասին լուրերը: Հարկ է նշել նաև, որ աղջիկն անչափահաս է, և եթե նրանք իսկապես ամուսնացել են, նշանակում է հարազատներից մեկը թույլատրել է դա: