Մոսկվայում հայտնի գրող է սպանվել
Հայտնի ռուս գրող Վիկտոր Գոֆմանին հոկտեմբերի 30-ին, ուրբաթ օրը, սպանված են գտել իր տանը: Այս մասին գրում է Rambler.ru-ն՝ հղում տալով «Интерфаксу» գործակալությանն ու ՌԴ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությանը:
Ըստ տվյալների՝ գրողի դին գտել են հրազենային վնասվածքներով: Նրան սպանված է գտել բարեկամներից մեկը և հայտնել ոստիկանությանը:
Ըստ ТАСС գործակալութան տվյալների՝ բնակարանից անհետացել են սպանվածի հոր մրցանակներն ու մետաղադրամների հավաքածուն: Սպանված գրողի հայրը հանդիսանում էր ԽՄ հերոս, օդաչու և գրող Հենրիխ Գոֆմանը:
Սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրգործ: Դեպքի վայրում շարունակում են աշխատել իրավապահ մարմիների և Քննչական կոմիտեի աշխատակիցները;