Վալերիան իր մորը աշխատանքի է տեղավորել
Երգչուհի Վալերիան իր մորը համոզել է տեղափոխվել և բնակություն հաստատել Մոսկվայում: Նրա մայրն արդեն հարմարվել է մոսկովյան կյանքին: Այս մասին հայտնում է 7days.ru-ն:
Ակտարսկում երգչուհու մայրն աշխատում էր երաժշտական դպրոցում՝ դաշնամուրային բաժնի ուսուցչուհի: Տեղափոխվելով Մոսկվա՝ նա որոշել է ձեռքերը ծալած չնստել, այլ երաժշտության դասեր տալ:
Շնորհիվ Վալերիայի՝ նա միանգամից մեծ թվով աշակերտներ ունեցավ. հանրահայտ երգչուհու և նրա ամուսին Իոսիֆ Պրիգոժինի ընկերները շտապել են իրենց երեխաներին տանել Գալինա Նիկոլաևնայի մոտ՝ դաշնամուրի դասերի:
Վալերիան նշել է, որ ինքն ու մայրը շատ մոտ են ապրում: Երգչուհու տնից մինչև Գալինա Նիկոլաևնայի տուն ընդամենը 10 րոպեի ճանապարհ է: