Լեոնարդո դի Կապրիոյի շվեդացի նմանակը ցնցել է համացանցը (լուսանկարներ)
Համացանցում բուռն քննարկման առարկա է դարձել դերասան Լեոնարդո դի Կապրիոյի շվեդացի նմանակը: Պատանին սրտակեր դի Կապրիոյի կրկնօրինակն է: Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն:
Երիտսարդը 21 տարեկան է: Նա զբաղվում է երաժշտությամբ և մոդելային աշխատանքով: Նաև աշխատում է բարմեն: Տղան իր Instagram-ի միկրոլոգում ունի 56 000 հետևող:
Իհարկե, երիտասարդը գիտակցում է, թե որքան է նման աստղին: Սակայն այնքան էլ ուրախ չէ այս փաստի առթիվ: Երիտասարդին այնքան էլ դուր չի գալիս այն, որ իրեն հաճախ շփոթում են դերասանի հետ:
«Երբեմն, իհարկե, նյարդայնանում եմ, երբ մարդիկ ինձ «Լեո» են կոչում: Սակայն նրան նման լինելը հաճելի է, նա գեղեցիկ է»,- նշում է Կոնրադ Աննեռուդը:
Երբ տղան Իտալիայում էր, բոլորը ցանկանում էին լուսանկարվել իր հետ: