Իրանի կառավարությունն աշխատանքից ազատել է առանց հիջաբ լուսանկար հրապարակած դերասանուհուն (լուսանկար)
Իրանի կառավարությունը դերասանուհի Սադաֆ Տահերիանին արգելել է աշխատել երկրում, քանի որ նա առանց հիջաբի լուսանկար է հրապարակել Instagram-ում:Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով The Independent-ին:
Դերասանուհին սոցիալական ցանցի իր էջերում մշտապես հիջաբով է լուսանկարներ հրապարակել, սակայն ի նշան բողոքի՝ նա այս անգամ գլուխը բաց՝ առանց գլխաշորի է լուսանկար հրապարակել:
Հարցազրույցների ժամանակ նա ասել է, որ դեմ է պարտադիր հիջաբ կրելուն և Իրանի կառավարության այլ ռեպրեսիվ գործողություններին:
Չնայած այն բանին, որ լուսանկարի հրապարակումից հետո բազմաթիվ վիրավորանքներ են հասցվել Սադաֆիին, անուամենայնիվ, դերասանուհին չի զղջում իր արած քայլի համար: