Ես ասացի ոչ մի լուսանկար. Քիմ Քարդաշյանի դուստրը՝ պապարացցիներին
Հայազգի ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանի և ռեփեր Քանյե Ուեսթի դուստրը՝ Նորթը, իրեն պահում է ինչպես իրական աստղ և անգամ խուսափում պապարացցիներից: Չնայած, 2-ամյա փոքրիկին չի հաջողվում լիարժեք խուսափել պապարացցիներից, սակայն նա չի կորցնում իրեն և արգելում է իրեն լուսանկարել:
Մի քանի օր առաջ հայտնվելով նման իրավիճակում և նկատելով, որ իրեն լուսանկարում են նա բղավել է. «Ոչ մի լուսանկար, ես ասացի ոչ մի լուսանկար»:
Նշենք, որ Նորթը հաճախում է բալետի դասերի: