Սթրվե՛ք ձեր տեղը, ապրե՛ք ձեր կյանքով. Ռաֆայել Երանոսյանը բարկացել է
Դերսան Ռաֆայել Երանոսյանը ֆեյսբուքյան իր էջում իր զայրույթն է արտահայտել և գրել. «Ուրեմն այս գրառումս գրում եմ առանց ստորակետ…Չգիտես` ինչու մեր հանրապետությունում կան մարդիկ, ովքեր գործազուրկ են ու ապրում են ֆեյսբուքով, ու չգիտես` ինչու նրանք Եհովայի վկաների պես օր օրի շատանում են: Գրառումս հղում եմ այն բաժանորդներին, ովքեր պարապությունից ու կոպլեքսներից վիրավորված մտնում են այս ու այն մարդու կյանքը` մտածելով, որ այդ պահին իրանք, հա հենց իրանք, Վարդան Մամիկոնյանն են կամ Նժդեհն ու սկսում են փնովել ու իրանց ողորմելի քոմեթները գրել:
Ո՞վ ես դու, այ ոչ մի բան, որ պարապությունից գժված քեզ իրավունք ես վերապահում ինչ-որ մեկի հասցեին գրառում հրապարակել, այ բոզզզզ: Ի դեպ, բոզը գրական բառ է:Իսկական մտավորականը նա չէ, ով սանձում է անսանձ խուլիգանին, այլ նա` ով այնքան խելք ունի, որ դա չի ասում: Սթրվե՛ք ձեր տեղը, ապրե՛ք ձեր կյանքով, մի մտեք ուրիշի կյանքը, բերաներումդ թուք պահեք, որ հետո տարիներ հետո, երբ ուզեք թերթել ձեր ապրած կյանքը, բերաններումդ թուք ունենաք, որ կարողանաք թրջել ձեր մատը: Ու լսե՛ք, կյանքը մի անգամ է տրվում, ապրեք ձեր կյանքով, այլ` ոչ թե դիմացինի, ուղղակի ամոթ է, իրոք մեր ազգին ամոթ է»: