Պուտինը ոչ իմ ժամանակաշրջանի քաղաքական գործիչն է. Ալլա Պուգաչովա
Պուտինը ոչ իմ ժամանակաշրջանի քաղաքական գործիչն է: Նման հայտարությամբ հայտնի երգչուհի Ալլա Պուգաչովան հանդես է եկել «Новой газете»-ին տված հարցազրույցում:
Պատասխանելով հարցին, թե Պուտինի մասին կասե՞ն, որ նա իր ժամանակաշրջանի քաղաքական գործիչն է, Պուգաչովան ասել է. «Ո՛չ, իհարկե: Այժմ իմ ժամանակաշրջանը չէ: Ես, միգուցե, հատուկ եմ հեռացել, որ նրա մասին այդպես չասեն...»:
Երգչուհին նաև նշել է, որ Ռուսաստանում ստեղծված իրավիճակը երկարատև է:
«Այս ամենը երկարատև է: Ռուսաստանում ամեն ինչ երկարատև է: Իմ մասին նույնպես ասում էին, որ երկար չի տևի, իսկ տեսաք, թե ինչպես եղավ...»,- ասել է Պուգաչովան: Այս մասին գրում է Обозреватель-ը: