Եվրախորհրդարանը պահանջում է դադարեցնել Սնոուդենի հետապնդումը

Եվրոպական խորհրդարանը այսօր բանաձև է ընդունել, որով պահանջում է դադարեցնել քրեական հետապնդումը ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից էդվարդ Սնոուդենի նկատմամբ։ Վերջինս հիմա թաքնվում է ԱՄՆ-ի իշխանություններից Ռուսաստանի տարածքում։ Այս մասին հայտնում է «BBC»-ի ռուսական ծառայությունը։
Խորհրդարանը կոչ է արել ապահովել Սնոուդենի անվտանգությունը Եվրոպական Միության երկրների տարածքում, ինչպես նաև երաշխավորել նրա անձեռնմխելիությունը քրեական հետապնդումից և երրորդ պետությանը հանձնելուց։
Սակայն պետք է հաշվի առնել, որ Եվրոպական խորհրդարանի բանաձևերը պարտադիր չեն ԵՄ-ի անդամ պետությունների համար։
Էքստրադիցիայի մասին որոշումը յուրաքանչյուր երկիր ընդունում է ինքնուրույն, այնպես որ փաստացիորեն այսօրվա քվեարկությունը չի նշանակում, որ Սնոուդենը կարող է հանգիտ լքել Ռուսաստանը և այցելել ԵՄ, քանի որ այնտեղից յուրաքանչյուրը նրան կարող է հանձնել ԱՄՆ-ին։