Իրանի նախկին նախագահը՝ ատոմային զենք ստեղծելու մասին
Իրանի նախկին նախագահը խոստովանել է, որ իր երկիրը 1980-ականներին մտադիր էր ատոմային զենք ստեղծել: Այս մասին գրում Lenta.ru-ն՝ հղում տալով Reuters-ին:
«Մենք դա սկսեցինք, երբ առաջին անգամ պատերազմեցինք: Մենք ցանկանում էինք պատրաստ լինել այն օրվան, երբ թշնամին մեր դեմ ատոմային զենք կօգտագործի»,-ասել է նախկին նախագահը:
Նա նաև նշել է, որ ատոմային ծրագրի նպատակը միայն խաղաղ է եղել և խոստովանել, որ Պակիստան է մեկնել, որպեսզի հանդիպի ատոմային զենքի ստեղծողներից մեկի հետ, սակայն բանակցությունները չեն կայացել:
.