Հայաստանը բարելավել է իր դիրքերը. Հովիկ Աբրահամյանը հրապարակել է ՀԲ-ի զեկույցի արդյունքները
Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ՀՀ կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ Համաշխարհային բանկի կողմից հրապարակված «Գործարարությամբ զբաղվելը 2016թ.» զեկույցում, Հայաստանը երեք կետերով առաջ է շարժվել և 189 երկրների շարքում զբաղեցնելով 35-րդ հորիզոնականը։
Վարչապետի խոսքով՝ ԵՏՄ-ին անդամակցելու արդյունքում Հայաստանը կրճատել է առևտրի հետ կապված փաստաթղթային ընթացակարգերի ժամանակներն ու ծախսերը, արդյունքում սահմանային ձևակերպումների համար պահանջվող 50 ժամը հասցնելով 3 ժամի։ Այս ուղղությամբ Հայաստանը 58-րդ տեղից տեղափոխվել է 29-րդ տեղ:
Ընկերությունների հիմնադրման առումով Հայաստանն աշխարհում լավագույն երկրների թվում է՝ 189 երկրների շարքում զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը, իսկ սեփականության գրանցման տեսանկյունից՝ 14-րդ հորիզոնականն է զբաղեցնում: