Ադելի տեսահոլովակը մեկ ժամում մեկ միլիոն մարդ է դիտում
Բրիտանացի երգչուհի Ադելի նոր տեսահոլովակը՝ «Hello»-ն, մեկ ժամում դիտում է մեկ միլիոն մարդ: Այս մասին հայտնում է Rosbalt.ru-ն:
Տեսահոլովակը ավելի շատ են դիտում, քան «Աստղային պատերազմ» ֆիլմի 7-րդ էպիզոդի թրեյլերը: Նույնիսկ Ադելի տեսահոլովակի թրեյլերը նույնքան մեծ ակտիվությամբ էին դիտում՝ ժամում 1.2 միլիոն դիտում:
Հոկտեմբերի 23-ին լույս տեսած տեսահոլովակը մեկ օրվա ընթացքում հավաքել է 27.7 միլիոն դիտում՝ հետևում թողնելով Թեյլոր Սվիֆտի ռեկորդը (20.1 միլիոն): Երկու օրվա ընթացքում «Hello»-ն դիտվել է 50 միլիոն անգամ:
Ինչպես հաղորդվում է, տեսահոլովակը առաջին հորիզոնականում է 102 երկրների iTunes-ի հիթ-շքերթներում:
«Hello»-ն Ադելի առաջին երգն է 3 տարի առաջ լույս տեսած «Skyfall» երգից հետո: