Անկարայի ահաբեկչությունը կազմակերպվել էր «ԻՊ»-ի կողմից. Թուրքիայի դատախազություն
Թուրքիայի դատախազությունը հայտարարել է, որ ունի համոզիչ ապացույցներ Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մասնակցության վերաբերյալ: Այս մասին հաղորդում է «Gazeta.ru»-ն` հղում անելով «Reuters»-ին:
Ինչպես նշվում է, Թուրքիայում կատարված ահաբեկչությունների շղթայի համար պատասխանատու «Իսլամական պետության» կենտրոնը գտնվում է երկրի հարավում` Գազիանտեպ քաղաքում:
Դատախազության հաղորդագրության մեջ ասվում է, որ Անկարայի ահաբեկչությունների կազմակերպիչները մտադրություն են ունեցել անկայունացնել երկրի քաղաքական իրավիճակը և ստիպել իշխանություններին հետաձգել խորհրդարանական ընտրությունները, որոնք նշանակված են նոյեմբերի 1-ին: