Բողոքի ցույցեր Թուրքայում` ընդդեմ ԶԼՄ-ների հանդեպ վերահսկողության հաստատման
Թուրքիայի ընդդիմության հարյուրավոր ներկայացուցիչները և նրանց կողմնակիցները վճռականորեն շարունակում են բողոքի ակցիաները Ստամբուլում գտնվող «Koza İpek» մեդիա-հոլդինգի գրասենյակի մոտ: Այս մասին հաղորդում է «Euronews»-ը:
Ավելի վաղ նրանք փորձում էին թույլ չտալ, որ իշխանությունների կողմից նշանակված վերահսկիչը մտնի շենք, սակայն դա նրանց չհաջողվեց: Ցուցարարները գտնում են, որ իշխանությունները նման քայլի են գնացել, որպեսզի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իրենց վերհսկողության տակ վերցնեն այն ԶԼՄ-ները, որոնք ավելի խիստ են քննադատում կառավարությանը:
Թուրքական իշխանություններն իրենց վերահսկիչներին են նշանակել ոչ միայն «Koza İpek»-ում, այլև 22 այլ ընկերություններում, այդ թվում 4 մեդիա-հոլդինգ, որոնք ունեն ընդդիմադիր հեռուստաալիքներ:
ԵՄ-ը իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայում խոսքի ազատության վիճակի շուրջ: