Իրանն առաջին անգամ կմասնակցի Սիրիայի հետ կապված միջազգային քննարկմանը
Հոկտեմբերի 30-ին Վինեննայում կայանալիք սիրիական ճգնաժամի հետ կապված միջազգային քննարկմանն այս անգամ կմասնակցի նաև Իրանը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Reuters գործակալությանը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն և ՌԴ-ն արդեն հրավիրել են Իրանին՝ բանակցություններին մասնակցելու համար: Դեռևս հայտնի չէ, թե Իրանի ԱԳ նախարարը ներկա կլինի հանդիպմանը, թե ոչ, սակայն նրա բացակայության դեպքում նրան կփոխարինի տեղակալը:
Սա առաջին դեպքն է, որ Իրանի իշխանությունները հրավիրվում են սիրիական ճգնաժամի քննարկմանը մասնակցելու համար: Հիմնականում հարցերը քնարկվում են Սաուդյան Արաբիայի կողմից, որը ֆինանսավորում է Թեհրանում գործող որոշ խմբավորումներին: