Թուրքիայում ոստիկանությունը կանխել է 1000-ամյա Աստվածաշնչի վաճառքը (լուսանկարներ)
Թուրքիայի հյուսիսում գտնվող Տոկատ քաղաքում ոստիկանության կողմից առգրավվել է Աստվածաշունչ, որը նախնական գնահատականով կարող է 1000 տարվա պատմություն ունենալ: Այս մասին գրում է Интерфакс գործակալությունը՝ հղում տալով The DailySabah-ին:
Ինչպես հաղորդվում է, Սուրբ գիրքն առգրավվել է 3 երիտասարդից, ովքեր փորձել են այն վաճառել։ Գիրքը գրված է տեղի հնագույն լեզվով և բաղկացած է 51 էջից: Գրքի շապիկը վնասված է, սակայն ներսում ոսկուց արված նկարները պահպանվել են:
Տարվա սկզբին հենց այս քաղաքում գտել էին Վինսեթ վան Գոգի «Մարդը մանկատնից» կտավը: Այն առգրավել էին մաքսանենգի պատկանող մեքենայից:
Լուսանկարները՝ ստորև.