Թուրքիան դատական գործ է սկսել «Գազպրոմ»-ի դեմ
Թուրքական նավթագազային «Botas» ընկերությունը Ստոկհոլմի միջազգային արբիտրաժում հայց է ներկայացրել ընդդեմ «Գազպրոմ»-ի։ Այս մասին հաղորդում է «Gazeta.ru»-ն։
Թուրքիան դժգոհ է, որ «Գազպրոմ»-ը մինչ օրս չի զեղչել մատակարարվող գազի գինը 10.25 տոկոսով։ Ռուսական մոնոպոլիան հայտարարել է, որ բազմիցս է առաջարկել զեղչը կյանքի կոչել, սակայն պայմանավորվածությունները վերջնական արդյունք չեն տվել։ Դա պայմանավորված է նրանով, որ զեղչերի հարցը կախված է «Թուրքական հոսք» խողովակաշարի մասին համաձայնագրի հետ, որը թուրքական կողմը դեռևս չի ստորագրել։
Փորձագետների կարծիքով, նման հայց ներկայացնելը ավելի շատ քաղաքական քայլ է, քան տնտեսական;