Վերա Բրեժնևան հրաժարվել է մեղրամսից
Ոչ բոլոր աստղերը կարող են իրենց երկարատև հանգիստ նվիրել: Երգչուհի Վերա Բրեժնևան ստիպված է եղել հրաժարվել անգամ իր մեղրամսից: Ուրբաթ օրը նա Իտալիայում ամուսնացավ Կոնստանտին Մելաձեի հետ, իսկ երեկ վերադարձել է Մոսկվա:
Երեկ Վերա Բրեժնևան ՄԱԿ-ի 70-րդ նստաշրջանին նվիրված երեկույթի հատուկ հյուրն է եղել: Այս մասին հայտնում է Kleo.ru-ն:
Արարողությունը տեղի է ունեցել Մոսկվայում: Երգչուհին ՄԱԿ-ի դեսպան է: Նախորդ տարի նա զբաղվում էր ՄԻԱՎ-ով վարակված եվրոպացի և ասիացի կանանց սատարելով:
«Այդ խնդրով կանանց հետ հանդիպումը Երևանում, Տաշկենտում, Կիևում, Մոսկվայում ինձ ապացուցեցին, որ ես կարող եմ նրանց օգնել»,- իր հարցազրույցներից մեկում նշել է Բրեժնևան: