Երկրաշարժ՝ Թուրքիայում
Թուրքիայի տարածքում գիշերը երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին գրում է АПА-ն՝ հղում տալով «Անադոլու» գործակալությանը:
Երկրաշարժի ուժգնությունը եղել է 4.3 մագնիտուդ, որն արձանագրվել է հոկտեմբերի 26-ի գիշերը, տեղական ժամանակով 22:08-ին՝ Չանաքքալե քաղաքում:
Ավերածությունների և տուժածների մասին չի հաղորդվում: