Նազենի Հովհաննիսյանը՝ Սոֆի Մխեյանի և հարսանեկան երգերի մասին
Նազենի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Շարժուն, գեղեցիկ և էներգետիկ էր թե՛ երգը, թե՛ տեսահոլովակը։
Առանձնահատուկ, նորաոճ ու ակնահաճո Սոֆին ։)))՝ իր ամբողջ հմայքով։ Լավ է, երբ երգչուհին մնում է իր տեսակին հավատարիմ, ու երաժշտական ժամանակակից ռիթմերով համալրում Պոպ- արվեստը։ Թե չէ հարսանեկան(6/8) պարային ռիթմերը գրավել են «էստրադան», թեև դրա կարիքն էլ կա, բայց դե չամուսնացողներին էլ պարային ռիթմեր պետք են ախր: Սոֆի Մխեյան ՝ իմ հարազատ ընկերուհի, քեզ բարի երթ ու բարի եթեր !!!! Միշտ: